Ընտանեկան նպաստ ստացողների թիվը 2012 թ. դեկտեմբերին կազմել է 101 հազար, 2011 թ. դեկտեմբերի 84 հազարի համեմատ: Այդ մասին նշված է ՀՀ 2012 թ. բյուջեի կատարողականում: Նպաստի միջին չափը կազմել է 29350 դրամ;
Ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքներին միանվագ դրամական օգնություն է տրվել երեխայի ծննդյան կապակցությամբ` 4610 ընտանիքի, երեխայի առաջին դասարան ընդունվելու կապակցությամբ` 9366 ընտանիքի, ընտանիքի անդամի մահվան դեպքում` 124 ընտանիքի:



























