Եգիպտոսում ապրիլի 19-ին «Մահմեդական եղբայրների» կողմնակիցների եւ ընդդիմադիրների միեջեւ բախումների արդյունքում տասնյակ մարդիկ են վիրավորվել: Մասնակիցները միմյանց վրա քարեր եւ շշեր են նետել: Կողմերը նաեւ հրազեն են կիրառել: Առողջապահության նախարարության տվյալներվ` ավելի քան 48 եգիպտացի է տուժել, որոնցից ինը տեղափոխվել են բուժհաստատություններ` հրազենային վնասվածքներով:
Բախումներն սկսվել են այն բանից հետո, երբ «Բլեք բլոկ» երիտասարդական շարժման ակտիվիստներն այրել են «Մահմեդական եղբայրներին» տեղափոխող ավտոբուսը: Ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառում ` անկարգությունների մասնակիցներին ցրելու համար:
Ներկայումս անկարգությունները շարունակվում են Թահրիր հրապարկում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:



























