Վիճակախաղերի, շահումներով խաղերի բնագավառից 2012 թ. գանձվել է 1.2 մլրդ դրամ պետական տուրք` 62.1%-ով գերազանցելով կանխատեսված եւ 13.4%-ով` նախորդ տարվա ցուցանիշը: Այդ մասին նշված է ՀՀ պետական բյուջեի 2012 թ. կատարողական հաշվետվությունում:

Տուրքերի նշված աճը պայմանավորված է հետեւյալով: Շահումով խաղերի եւ խաղատների մոտքերի կանխատեսումը կատարվել էր` հաշվի առնելով ՀՀ ում 2013 թ. խաղատների հանումը Երեւանից եւ տեղափոխումը Սեւան, Ջերմուկ քաղաքներ: Ենթադրվել է, որ դրա արդյունքում շահումով խաղերի եւ խաղատների քանակը կնվազի: Սակայն պայմանավորված այն փաստով, որ տարածքային սահմանափակումներն ուժի մեջ չմտան, մի շարք տնտեսավարող սուբյեկտներ, որոնք մինչ այդ լիցենզիա ստանալու հայտ չէին ներկայացնում, դիմեցին եւ ստացան լիցենզիաներ:  Պարզ ընթացակարգով տրվող լիցենզիաների դիմաց 2012 թ. ստացվել է շուրջ 895 մլն դրամ` 20.2%-ով գերազանցելով կանխատեսված եւ 20.3%-ով` նախորդ տարվա մուտքերը: