Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել նախագահի աշխատակազմի երեք աշխատակիցների մեդալներով պարեւատրելու մասին:

Հրամանագրում, մասնավորապես նշվում է.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝  որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում երկարամյա եւ արգասաբեր աշխատանքի, պետական շինարարության գործում ներդրած նշանակալի ավանդի համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգեւատրել՝

Վիգեն Ալեքսանդրի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար

Հովհաննես Աշոտի ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար

Սեւակ Վլադիմիրի ԼԱԼԱՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական»: