Այսօր՝ ապրիլի 19-ին, ժամը 18.02-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղարիբջանյան խճուղու 2-րդ գերեզմանատան մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.11-ին, մարվել` 18.25-ին: Այրվել է Է. Մելքոնյանին պատկանող «Մերսեդես» մակնիշի 22 ՍՏ 353 համարանիշի ավտոմեքենայի ցուցիչների վահանակը: