ԵԽԽՎ-ում ռուսաստանյան պատվիրակությունը մտադիր է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին հարցեր հղել Ռուսաստանի նկատմամբ վրացական ղեկավարության արտաքին քաղաքականության փոփոխությունների վերաբերյալ: Այդ մասին ապրիլի 20-ին լրագորղներին հայտնել է Պետդումայի միջազգային գործերի հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը:
Նրա խոսքով, ռուսաստանյան պատվիրակությունը մտադիր է հարցնել, թե «որքան է նա պատրաստվում փոխել Վրաստանի արտաքին քաղաքականությունը Ռուսաստանի հանդեպ, քանի որ վրացական իշխանությունների պաշտոնական հայտարարությունները չեն տարբերվում Սահակաշվիլիի վարած քաղաքականությունից»:
Սպասվում է, որ Վրաստանի վարչապետը ելույթ կունենա ապրիլի 23-ին: Նստաշրջանի շրջանակներում նախատեսված է նաեւ 2008թ. հակամարտությունից հետո ՌԴ եւ Վրաստանի պատվիրակությունների առաջին հանդիպումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:




























