Ապրիլի 18-ին ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Զովունի գյուղում գտնվող հյուրանոցի սենյակներից մեկից գողացել են մի կնոջ ոսկյա թեւնոցը, 2 մատանին` ադամանդյա քարերով, եւ ոսկյա վզնոցը՝ խաչով՝ պատճառելով 2.000.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ոստիկանության ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, ապրիլի 19-ին, ժամը 13.30-ին, վարձակալած բնակարանից բերման են ենթարկել Գվինեայի Հանրապետության քաղաքացի, 1988 թ. ծնված Ալֆա Սունունուին:

 Գողոնն առգրավված է:

 Ա. Սունունուինը ձերբակալված է: