Մոսկվայի ոստիկանությունը Կարմիր հրապարակում ընդդիմադիրների է ձերբակալել, ովքեր հրապարակում ակցիա էին կազմակերպել: Այս մասին հայտնել են «Ձախ ճակատի» ներկայացուցիչները՝ Սերգեյ Ուդալցովի միկրոբլոգում:
Ակցիան, որն ստացել է «սպիտակ զբոսանք» անվանումը, սկսվել է Գեորգի Ժուկովի արձանի մոտից, որտեղից մի քանի տասնյակ մարդիկ սպիտակ ժապավեններով շարժվել են Կարմիր հրապարակի կողմը: Այնտեղ նրանք փորձել են միայնակ պիկետներ կազմակերպել:
Թեեւ ակտիվիստները որեւէ կարգախոս չեն վանկարկել, ոստիկանությունը ձերբակալել է 24 մարդու, որոնց բերման են ենթարկել ոստիկանության բաժին: Հավանական է, որ նրանց կմեղադրեն անօրինական զանգվածային միջոցառում կազմակերպելու մեջ, հաղորդում է РБК-ն:




























