Դատարանը Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի վրայից հանել է կոռուպցիայի մեղարդանքն ու այդ գործով ազատել նրան բանտից, սակայն Մուբարաքը բանտում կմնա այլ մեղադրանքներով։
Հիշեցնենք՝ այս շաբաթ ավելի վաղ Մուբարաքի վրայից հանվել էր մոտ 900 ընդդիմադիրի մահվան պատասխանատվությունը։
Սակայն Եգիպտոսի նախկին նախագահը դեռեւս մեղադրվում է երկրի բյուջեից ավելի քան 150 մլն դոլար յուրացնելու մեջ, հաղորդում է «Գազետա.Ռու»-ն։
Մուբարաքը կալանքի տակ է 2011 թվականից։ 2012 թվականի հունիսին նրան մեղավոր են ճանաչել հակակառավարական ցույցի մասնակիցների մահվան մեջ եւ դատապարտել ցմահ ազատազրկման։ Ապրիլի 13-ին Կահիրեի դատարանն սկսել է տվյալ դատավճիռը վերանայելու գործընթացը։




























