Ֆրեզնոյի հայ համայնքը Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում է կազմակերպել:
Միջոցառմանը ելույթ կունենա նաեւ Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը: Նա հայտնի է որպես Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակից:
Առաջին անգամ նա 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն է կոչել 2005 թվականին: Նա ցեղասպանության մասին իր ելույթից 18 ամիս անց հետ է կանչվել ԱՄՆ դեսպանի պաշտոնից, հաղորդում է fresnobee.com-ը:
«Ես կարծում եմ, որ համաշխարհային հանրության կողմից այս խնդրի լուծման տապալումը շարունակում է աղետալի հետեւանքների բերել»,-ասել է Էվանսը:




























