Ամերիկյան ոստիկանությունը պարզել է անցած ուրբաթ Քալիֆորնիայի Բըրբենք քաղաքում ինքնասպան եղած տղամարդու ինքնությունը: Burbank-Leader-ի փոխանցմամբ, նա ինքնասպան էր եղել` նետվելով Գոլդեն Սթեյթ (5) մայրուղու վրա:

Տեղական իշխանությունների փոխանցմամբ, տղամարդը Թեքսասի բնակիչ Րաֆֆի Ռուբենբախամյանն է, ով հյուր էր եկել իր բարեկամների տուն: Նրան նկատել էին ուրբաթ առավոտյան, ժամը 9:22-ին: Նա մի քանի վայրկյան կանգնած էր մնացել պատնեշի վրա, ապա ցած նետվել` բախվելով անցնող բեռնատարին: Ինքնասպանը տեղում մահացել էր ստացած վնասվածքներից:

Միջադեպի հետեւանքով ճանապարհի տվյալ հատվածը մի քանի ժամ փակ է եղել: Բըրբենքի ոստիկանության տվյալներով, Րաֆֆի Ռուբենբախամյանը վերջին շրջանում ճնշված տրամադրություն է ունեցել: Դեպքի կապակցությամբ հետաքննություն է ընթանում: