Նիկարագուայի ոստիկանությունը ձերբակալել է նախկին ուսուցիչ Էրիկ Ջասթին Տոտին, ով ԱՄՆ-ում համարվում է ամենափնտրվող 10 հանցագործներից մեկը:
Նիկարաուգայի իշխանությունների ներկայացուցիչները դեռ չեն բացահայտում իրենց գործողության մանրամասները: Հայտնի է միայն, որ նա դեռեւս գտնվում է Էստելի քաղաքում եւ մոտ ժամանակներս կտեղափոխեն մայրաքաղաք: Մայրաքաղաքում դատարանը կքննարկի նրա՝ ԱՄՆ-ին արտահանձնելու հարցը:
Տոտը ԱՄՆ-ում ամենափնտրվող հանցագործների տասնյակում է հայտնվել 2012-ին, ՀԴԲ-ն նրա մասին տեղեկություն հայտնողին 100 հազար դոլար պարգեւ էր խոստացել: Տոտը մեղադրվում է մանկական պոռնոգրաֆիայի ստեղծման եւ պահելու մեջ: Նրա դեմ մեղադրանքներ են առաջադրվել դեռեւս 2008-ի ամռանը, այն բանից հետո, երբ դպրոցի տեսախցիկում պոռնոգրաֆիկ նյութեր են հայտնաբերվել:
Քննիչների վարկածով՝ Տոտը առնչություն է ունեցել մանկական պոռնոգրաֆիայի ստեղծմանը Մերիլենդ նահանգում:




























