Բոսթոնի բնակիչները ահաբեկչությունից մեկ շաբաթ անց մեկ րոպե լռությամբ եւ եկեղեցիների զանգերի ղողանջով իրենց համերաշխությունն են հայտնել ահաբեկչության զոհերի ընտանիքներին: Միջոցառմանը միացել է նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Նյու Յորքի ֆոնդային բորսան, Քոնեքթիքութ, Մեն եւ Նյու Հեմփշիր նահանգները:

Ապրիլի 22-ին տեղի են ունեցել զոհված Քրիսթլ Քեմփբելի եւ Բոսթոնի համալսարանի ուսանողուհի Լինգզի Լուի հոգեհանգստի արարողությունները: Համալսարանի ղեկավարությունը որոշել է վերջինիս անունով կրթաթոշակ սահմանել: 8-ամյա Մարթին Ռիչարդի հուղարկավորությունը մեկ օր առաջ էր եղել: Նրա մայրն ու ույրը եւս տուժել են. Մայրը գլխի վիրահատության պետք է ենթարկվի, իսկ քրոջ ոտքն են անդամահատել: