«Իրավունք» թերթը քաղաքական մի շարք թեմաների շուրջ զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ։
Մասնավորապես, հարցին, թե կառավարությունում կտրուկ փոփոխություններ սպասվում են արդյոք, քաղաքական գործիչը պատասխանել է. «Ես կարծում եմ, որ փոփոխություններ կլինեն ծրագրային առումով, մոտեցումներով... Բացի ծրագրային փոփոխություններից, կարծում եմ, էական փոփոխություններ չեն լինի կառավարության կազմում։

Սրա հետ կապված՝ ընդդիմությունն ահազանգում է՝ ասելով, որ իշխանությունը ՀՀԿ-ն դարձրել է իր մենաշնորհը, որի արդյունքում մեր երկրում ոչինչ չի փոխվում։

Դե, ընդդիմությունը պետք է ընդդիմադիր տեսակետներ ասի, իսկ ՀՀԿ-ի համար իշխանությունը մենաշնորհ չի եղել, որովհետեւ բոլորն էլ գիտեն, որ ցանկացած հաղթանակի դեպքում մեր դռները բաց են։ Իսկ ովքեր այսօր ասում են մենաշնորհ, ժամանակին գտնվում էին նույն կոալիցիոն շրջանակում, եւ, կարծում եմ, նման խնդիր առաջ բերելուց պիտի գոնե մի քիչ կարմրեն»,- մեջբերում է «Իրավունքը» (Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում)։