Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում, այսօր՝ ապրիլի 23-ի առավոտյան Ֆրանսիայի դեսպանատան մոտ պայթյուն է որոտացել: Պայթուցիկ սարքը տեղադրված է եղել ավտոմեքենայում: Միջադեպի հետեւանքով տուժել է երկու մարդ, հաղորդում է Reuters-ը:

Պայթյունը տեղի է ունեցել ժամը 7:30-ի սահմաններում (Երեւանի ժամանակով 9:30-ին): Լիբիական կողմի աղբյուրը Sky News-ին հայտնել է, որ դեսպանատունը շրջապատող պատը փլվել է, շենքը եւս տուժել է:

Լիբիայում Ֆրանսիայի դեսպանը Lybia Herald-ին հայտնել է, որ փլուզվել է շենքի մոտ 80 տոկոսը: Դրանից բացի, պայթյունը վնասել է դեսպանատան մոտ կայանված եւս երկու մեքենա: Այս պահին դեռ ոչ ոք չի վերցրել պայթյունի պատասխանատվությունը, հաղորդում է Lenta.ru-ն: