Ապրիլի 22-ին, ժամը 13.48-ին Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Աթոյանից ահազանգ է ստացվել, որ նա սպառնում է ինքնասպանություն գործել՝ կտրելով երակները, անհրաժեշտ է շտապօգնություն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ 31-ամյա Ն. Աթոյանը գտնվում է հոգեպես անհավասարակշիռ վիճակում:
Դեպքի վայրում են գտնվել շտապօգնության ծառայության աշխատակիցները, ովքեր Ն. Աթոյանին ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:




























