Ապրիլի 22-ին, ժամը 16.42-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզում` Կապանի «Բարաբաթում» թաղամասում առկա է տան փլուզման վտանգ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Ակնադիտական ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Վարուժան Բաբայանին պատկանող թիվ 104 տան (կառուցված` 1954 թ., 200 քմ մակերեսով) պատերին առաջացել են ճաքեր, որոնք ներկայումս փլուզման վտանգ են ներկայացնում:
Տան բնակիչները տարհանվել են եւ վերաբնակեցվել ազգականների տանը:




























