Իսրայելի Կնեսետն ապրիլի 23-ին կնշի Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցաղասպանության 98-ամյա տարելիցը։ Թուրքիայի իշխանություններն այդ իրադարձությունները նկարագրելու համար հրաժարվում են գործածել «ցեղասպանություն» եզրը, ինչպես նաեւ այդ եզրը գործածող երկրներին սպառնում են որոշակի գործողություններով, գրում է Israel National News-ը։

Իսրայելի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունները վերականգնելուն ուղղված  բանակցությունների ֆոնին, Կնեսետի նախկին խոսնակ Ռեուվեն Ռիվլինը հայտարարել է. «Որպես մարդիկ ու հրեաներ, մենք չպետք է անտեսենք մեկ այլ ժողովրդի ողբերգությունը՝  թեեւ դիվանագիտական հարաբերությունների կարեւորությանը։ Թեեւ ժամանակակից Թուրքիայի հետ դաշնակցային հարաբերություններին՝ մենք շարունակում ենք նշել հայերի զանգվածային սպանությունների տարելիցը»։