Աջափնյակ վարչական շրջանում երեկ` ապրիլի 22-ին, ՀԱԿ ակտիվիստին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ կատարվում է հետաքննություն, իսկ ծեծված ակտիվիստ Ալիկ Հախվերդյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Հիշեցնենք, որ Աջափնյակում 17-րդ թաղամասում՝ դեպի Սիլիկյան թաղամաս տանող խաչմերուկի մոտ 20 երիտասարդներ հարձակվել են բուկլետներ բաժանող ՀԱԿ ակտիվիստների վրա: Արդյունքում` տուժել է մոտ 27-ամյա Ալիկ Հախվերդյանը: Նա արյունոտված վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, բայց կյանքին վտանգ չի սպառնում:




























