Մոտ հարյուր մարդ է հավաքվել Դրոմ ֆրանսիական նահանգի Վալանս քաղաքում Ժան-Մանուկ Ստեփանյանի պուրակի բացման ժամանակ, որը Ցեղասպանության զոհերի հուշարձանի առջեւ է գտնվում: Ներկա է եղել նաեւ նրա ընտանիքը: Ինչպես հայտնում է «Nouvelles d'Arménie»-ին Վալանսի քաղաքապետ Ալեն Մորիսը եւ մի աղջիկ ցուցանակ են բացել Վալանսի նախկին փոխքաղաքապետ Ժան Ստեփանյանի անունով, ով ծնվել է 1929թ.-ն եւ մահացել է 1998թ.-ն: Ժան-Մանուկ Ստեփանյանը 1983-1995թթ.-ը հայկական ծագում ունեցող առաջին փոխքաղաքապետն է եղել Վալանսում: Նա գլխավորել է կազմակերպությունը, նաեւ եղել է Արեւմտյան Հայաստանում Խարբերդի շրջանի հայերի միավորման ղեկավարը, որտեղից շատ գաղթածներ կան Վալանսում: Նա քաղաքականությամբ է զբաղվել Վալանսի հայկական համայնքին ծառայելու համար:

Գերեզմանատան բացումից հետո մարդիկ ուղղվել են դեպի Վալանսի քաղաքապետարան, որտեղ կայանալիք միջոցառումից առաջ իր խոսքն է ասել քաղաքապետ Ալեն Մորիսը, Վալանսի նախկին քաղաքապետ Ռոդոլֆ Պեշեն եւ Վալանսում Սուրբ Սահակ եկեղեցու առաջնորդ Անրի Սիրանյանը: