Լոռիում 22-ամյա Անահիտ Ս.-ն ծանոթի համար սեռական հարաբերություններ ունենալով նպատակով 3 օրով անչափահաս աղջիկ է տրամադրել եւ դրա դիմաց ստացել 20 հազար դրամ: Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 22-ամյա Անահիտ Ս-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա շահագործման նպատակով, Վաչագան Մ.-ին երեք օրով սեռական հարաբերություններ ունենալու համար փոխանցել է անչափահաս, 17-ամյա Սանամ Թ.-ին, որի համար Վաչագանից պահանջել եւ ստացել է 20 հազար ՀՀ դրամ գումար։ Վաչագան Ս.-ն, ստանալով Սանամ Թ.-ին, նախ տեղափոխել է պապիկի` Վանաձոր քաղաքի բնակարան, ապա Լոռիի մարզի Գուգարք գյուղի Էներգետիկների փողոցի տնակներից մեկը, որտեղ էլ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ, ինչով վերջինս ենթարկվել է սեռական շահագործման:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 132 հոդվածի 1-ին մասով (մարդու թրաֆիքինգը` շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը, ինչպես նաեւ մարդուն շահագործելը կամ շահագործման վիճակի մեջ դնելը կամ պահելը՝ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ հարկադրանքի այլ ձեւերով, առեւանգման, խաբեության կամ վստահությունը չարաշահելու, իշխանությունը կամ վիճակի խոցելիությունը օգտագործելու կամ նրան վերահսկող անձի հետ համաձայնություն ձեռք բերելու նպատակով նյութական կամ այլ օգուտ տալու կամ ստանալու կամ այդպիսիք խոստանալու միջոցով): Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ՝ 5-8 տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Գործը դատարան է ստացվել ապրիլի 18-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:




























