Բանգլադեշի մայրաքաղաքի մոտակայքում գտնվող Դաքքա քաղաքում, այսօր՝ ապրիլի 24-ին, 8 հարկանի շենք է փլուզվել: Ներկայումս փլատակների տակից երեք մարդու դիակ են դուրս բերել, սակայն այնտեղ դեռ մարդիկ կան: Զոհերից երկուսը կանայք են:
Շենքը, որտեղ տեղակայված էին հագուստի կարի ֆաբրիկան, բանկը եւ բազմաթիվ խանութներ, փլուզվել է տեղի ժամանակով 09:00-ի սահմաններում (Երեւանի ժամանակով 7:00-ին), հայտնում է AFP-ն:
Փրկարարական աշխատանքներին մասնակցում են Բանգլադեշի բանակի զինծառայողները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:




























