Հայաստանի խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրում: Միակ թեկնածուն այդ պաշտոնի համար, որին առաջարկել են ՀՅ Դաշնակցությունը, «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցություները, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանն է:
Հանդես գալով գործընկերների առջեւ, Սաֆարյանը խոստացել է հարգանքով վերաբերվել Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու հարցին: Նա նաեւ հայտարարել է, թե ընտրվելու դեպքում ղեկավարվելու է հարգանքի, համագործակցության եւ հանդուրժողականության սկզբունքներով:




























