Ալհոկոլի, ծխախոտի օգտագործումից, սխալ սնվելուց եւ քիչ շարժվելուց առաջացած հիվանդություններից բարձր մահացությունը թույլ է տալիս խոսել ոչ վարակիչ հիվանդությունների գլոբալ համաճարակի մասին: Նման կարիծիք է հայտնել ՌԴ-ի Առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան:

«60 տարեկան տաս մարդկանցից իննը մահանում են ռիսկային գործոնի հետ կապված ոչ վարակիչ հիվանդություններից: Ներկա պահին խոսքը գնում է ոչ վարակիչ հիվանդությունների գլոբալ համաճարակի մասին»-ասել է նա առողջության պահպանմանը նվիրված կառավարական նիստի ժամանակ, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ին:

Սկվորցովայի կարծիքով` մարդու առողջության վրա(մինչեւ 60%) մաքսիմալ ազդեցություն է թողնում նրա ապրելակերպը, առողջ, կամ ընդհակառակը`ինքնաոչնչացնող ապրելակերպին հետամուտ լինելը:

«Մահացության դեպքերի 30%-ը ինքնաքայքայիչ մահացություններն են կազմում, որոնցից 11% դեպքերը կապված են ալկոհոլի օգտագործման, 17,1%-ը ծխելու, 25%-ը շատ եւ անհամաչափ ուտելու, 9%-ը ցածր ֆիզիկական ակտիվության հետ», պարզաբանել է նա: