Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ, այսօր՝ ապրիլի 24-ին, Վուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը, Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդական տեղապահ Տեր Աբգար Հովակիմյանը, դեսպանության անձնակազմը, ԲՀ խորհրդարանի նախկին պատգամավոր Կատար Խաչիկյանը եւ բուլղարահայ համայնքի ներկայացուցիչներ ծաղկեպսակներ են դրել Սոֆիայի հայկական գերեզմանատան՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին: Ելույթով հանդես են եկել դեսպան Սհոյանը, ով, մասնավորապես, նշել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ հետեւանքների վերացման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ դատապարտել ժխտողականության քաղաքականությունը: Պսակադրման արարողությանը հաջորդել է հոգեհանգստյան Սուրբ պատարագ, որը մատուցվել է Սոֆիայի «Սուրբ Աստվածածին» եկեղեցում: Միջոցառումները լուսաբանել են Բուլղարական «Ալֆա» եւ «Սկատ» հեռուստաընկերությունները, որոնց հարցազրույց է տվել ՀՀ դեսպանը:
Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված բազմաբնույթ միջոցառումները շարունակվում են Բուլղարիայի բոլոր հայաշատ քաղաքներում` Վառնայում, Պլովդիվում, Ռուսեում, Բուրգասում, Դոբրիչում, Սլիվենում:




























