Ապրիլի 24-ին Չեռնոգորիայում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ։

Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի հոգեհանգիստ է տեղի ունեցել Բուդվի քաղաքի երեք՝ Սուրբ Երրորդության, Պոդմաին, Սուրբ Պետկայի եկեղեցիներում, հաղորդում է Analitika.at.ua-ն։

Ինչպես հաղորդել է «Դեմոկրատական նախաձեռնություններ» կազմակերպության ղեկավար Ամրամ Պետրոսյանը, Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու էին եկել ոչ միայն հայկական սփյուռքի անդամները, նաեւ այլ համայնքների ներկայացուցիչներ. սերբեր, գերմանացիներ, ռուսներ եւ ուկրաինացիներ։ Ինչպես նաեւ՝ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։