ԱՄՆ-ում 2013 թվականի հոկտեմբերի 8-ից նոր 100-դոլարանոց թղթադրամներ կներդնեն: Այս մասին ասվում է ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի հաղորդագրության մեջ:
Նոր թղթադրամները լրացուցիչ պաշտպանակիչ շերտ ունեն: Նորարարություններից մեկն էլ միկրոկնիքն է, իսկ թղթադրամի որոշ օբյեկտներ հպումից փոխում են գույնը:
«Մարդկանց ավելի հեշտ է ստուգել թղթադրամի ոչ կեղծ լինելը, իսկ կեղծարարների համար անհամեմատ դժվար կլինի կեղծել դրանք»,-նշվում է ԱՄՆ կենտրոնական բանկի մամուլի հաղորդագրությունում:



























