Հայաստանի կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Հելսինկի` մասնակցելու Եվրոպայի Խորհրդի կրթության նախարարների համաժողովի 24-րդ նստաշրջանին:

ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ համաժողովի ընթացքում նախատեսվում են Եվրոպայի կրթական ռազմավարություններին, որակյալ կրթության ապահովմանը, ինչպես նաեւ կառավարմանը եւ որակյալ կրթության ժամանակակից մարտահրավերներին վերաբերող հարցերի քննարկումներ: