Երկար ժամանակ համարվում էր, որ երիտասարդների չափից դուրս տարվածությունը պոռնոգրաֆիկ ֆիլմերով բացասական է ազդում նրանց սեռական հարաբերությունների եւ լուրջ հարաբերություններ կառուցելու ցանկության վրա եւ կարող է նաեւ վնասել նրանց հոգեկան աշխարհը: Sexual Medicine հեղինակավոր բժշկական ամսագրում տպագրված նոր գիտական աշխատության մեջ ասվում է, որ պոռնոգրաֆիան ոչ մի կերպ չի ազդում միջին տարիքի վրա, որի ընթացքում երիտասարդները սկսում են սեռական կյանքով ապրել, ոչ էլ կարող է այլասերվածություն սերմանել նրանց մեջ:
Ուսումնասիրություններով զբաղվել են չորս հոլանդացի գիտնականներ, նրանք հարցումներ են կատարել պոռնոգրաֆիկ կայքեր այցելող մարդկանց մոտ, ուսումնասիրել են հակառակ սեռի հետ ունեցած հարաբերություններում նրանց ունեցած փորձը, իմացել են սեռական հարաբերություններ ունենալու նրանց հաճախականությունը, այլասերված հարաբերություններ ունենալու հանդեպ նրանց վերաբերմունքը եւ այլն:
Ուսումնասիրության շրջանակներում Կոպենհագենի Մարթին Հալդի համալսարանի մասնագետները հարցումներ են կատարել 4600 երիտասարդների շրջանում: Պարզվել է, որ պոռնոգրաֆիկ կայքեր ամենաշատ այցելողները ոչ մարմնավաճառության, ոչ էլ պատահական մարդու հետ մեկ գիշեր հարաբերություն ունենալու հակում չունեն: Այս կապակցությամբ փորձագետները խորհուրդ են տալիս ամբողջ աշխարհի օրենսդիրներին չափազանց մեծ նշանակություն չտալ համացանցում պոռնոգրաֆիկ պարունակությամբ նյութեր տարածելու սահմանափակմանը, գրում է «Կորեսպոնդենտ»-ը:
Այնինչ` Եվրոպայում երիտասարդ տղաների մոտ 90% եւ 15-25 տարեկան աղջիկների 50%-ը համացանցում պոռնոգրաֆիկ ֆիլմեր է դիտում:




























