Փարիզում, ապրիլի 27-ին, կսկսի գործել նույնասեռականների համար ամուսնական առաջին սրահը: The G-Day անունով հաստատությունը կաշխատի ընդամենը մեկ օր` Լուվրից ոչ հեռու գտնվող Le 8 Valois կենտրոնում:
Խանութում նույնասեռականները կարող են ամբողջությամբ պատրաստվել տոնական միջոցառմանը: Առաջին հերթին խանութում հնարավոր կլինի գնել տոնական կոստյումներ, խմորեղեն պատվիրել, ինչպես նաեւ ձեռք բերել արարողությունը զարդարելու համար անհրաժեշտ զարդարանք: Միաժամանակ The G-Day-ը կատարում է նաեւ կազմակերպիչներ, լուսանկարիչներ տրամադրելու ծառայություններ:
Ինչպես հայտնում է «Վեստի.ռու»-ն, Ֆրանսիայում գործարարները, իրավաբաններն ու ոճաբանները տարբեր ձեւով են պատրաստվում նույնասեռականների ամուսնությունների օրինականացմանը: Այսպես, երկու փաստաբան կայք են բացել, որն օգնում է ձեւակերպել երկու տղամարդկանց ապահարզանի գործերը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում նույնասեռականների ամուսնությունները թույլատրող օրենքն ընդունվել է ապրիլի 23-ին:




























