Սաուդիան Արաբիայի բարքերի ոստիկանությունը Արաբական Միացյալ Էմիրություններից մի գեղեցիկ տղամարդու անհավանական գովազդ է իրականացրել: Օմար Բորքան ալ-Գալան կարող էր լինել այն երեք տղամարդկանցից մեկը, ում արտաքին տվյալները դուր չեն եկել Էր-Ռիադի շարիաթական խմբին, գրում է arabianbusiness.com-ը:
Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 17-ին կայացած ազգային մշակույթի փառատոնին: Ոստիկանությունը ներխուժել է ԱՄԷ պատվիրակության վրան` անօրինական կերպով այնտեղ գտնվող նկարչուհուն ձերբակալելու համար, սակայն նրանց աչքով են ընկել նաեւ երեք տղամարդիկ, որոնց նրանք «բավականին գեղեցիկ» են համարել: Չորսին էլ երկրից արտաքսել են:
Ալ-Գալան չի հաստատել իր` պատվիրակության կազմում լինելը: Բավարար է եղել միայն, որ այդ լուրը նրա կողմից տեղադրվեր իր ֆեյսբուքյան էջում հետեւյալ գրառմամբ. «Ահա թե ինչի մասին են խոսում ողջ աշխարհում», որպեսզի լրատվամիջոցներն ու տասնյակ ինտերնետ օգտատերեր կարողանային գնահատել նրա գեղեցկությունը:
Արաբ տղամարդկանց սիրահարները նրա էջում իսկապես կարող են դիտարժան շատ բան գտնել. բազմաթիվ լուսանկարներ, որտեղ նա ներկած աչքերով նկարվել է հրացանը ձեռքին, լուսանկարներ մեքենայի ֆոնին, ամերիկյան Los Angeles Lakers ակումբի շապիկով, գրում է The Telegraph-ն իր «այս տղամարդը Սաուդիան Արաբիայի համար շատ սեքսուալ չէ՞» վերնագրով նյութում:
Սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել է. «Մեղմորեն սպանիր ինձ այդ հայացքով»: Մեկ այլ օգտատեր էլ գրել է. «Նրան արտաքսեք Հարավային Քարոլինա»:
Անձամբ ալ-Գալան, եթե նույնիսկ եղել է արտաքսվածների թվում, չի շտապում այդ մասին խոսել: «Դա նա է եղել, թե՝ ոչ, չգիտենք, սակայն մի բան հստակ կարելի է ասել. Նա այնքան գեղեցիկ է, որ դա կարող է պատժելի լինել»,- նշում է New York Daily News-ը:




























