Ամերիկյան մասնագետները զգուշացնում են, որ ծնողները չպետք է փոքրիկ երեխաներին ստիպեն մինչեւ վերջ մաքրել ափսեն: Դա կարող է երեխաների մոտ ճարպակալության հանգեցնել ավելի մեծ տարիքում:
Մինեսոթայի համալսարանի մասնագետները նման եզրահանգման են եկել 2 200 դեռահասների եւ 3 500 ծնողների վարքագիծն ուսումնասիրելուց հետո: Գիտնականները պարզել են, որ առավել մեծ ռիսկի են ենթարկվում այն երեխաները, որոնց ծնողները վաղ տարիքում ստիպում են ուտել ամեին ինչ, ինչ տալիս են:
Նման դեպքում երեխան չի կարողանում ընկալել հագենալու մասին ստացվող ազդանշանները, ինչի ադյունքում սկսում են պահանջվածից ավելի շատ ուտել եւ գիրանալ, հաղորդում է «Meddaily»-ին»:




























