ԱՄՆ մայրաքաղաքում արդեն մայիսին կբացվի առաջին դեղատունը, որտեղից բուժման նպատակով  հնարավոր կլինի օրինական կարգով մարիխուանա ձեռք բերել: Այն կվաճառվի միայն որոշակի հիվանդություններ ունեցողներին եւ սահմանափակ քանակով`ամսական 56 գրամից ոչ ավելի:

«Հիվանդները Վաշինգթոնում մեր բացմանը վաղուց էին սպասում եւ հիմա նրանք վերջապես կարող են ստանալ իրենց դեղերը»,-ասել է դեղատան գլխավոր կառավարիչը:

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, դեղատնից, բացի մարիխուանայից, հնարավոր կլինի ձեռք բերել այնպիսի մթերքներ, որոնք պարունակում են մարիխուանա: Դրանց կազմում են ըմպելիքներ, կոնֆետներ, թխվածքաբլիթներ, խմորեղեն:

Քաղցրավենիքները կլինեն դեղատանը, որտեղ կաշխատի մասնագետ, ումից հնարավոր կլինի ստանալ խորհուրդ բուժման վերաբերյալ: