Երեւանի ավագանու ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար դիմել է 26 տեղական հասարակական եւ միջազգային կազմակերպություն: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:
Միջազգային կազմակերպություններից դիմել է Եվրոպայի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսը: Իսկ տեղական կազմակերպություններից գրանցվել են «Ընտրական համակարգեր կենտրոն» (60 դիտորդ), «Իրավակիրթ հասարակություն» (50), «Երիտասարդական ակումբների դաշնություն» (38), «Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության Ունիսոն» (7), «Միջմշակութային երկխոսության, ժողովրդավարության եւ խաղաղության երիտասարդական ակումբ» (9), «Արմավիրի զարգացման կենտրոն» (68), «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» (94), Հայաստանի ասորական կազմակերպությունների «Խայադթա» ֆեդերացիա (32), «Տարածքային զարգացման եւ հետազոտությունների կենտրոն» (120 դիտորդ), «Համաչափ զարգացում համայնքային զարգացման» (777 դիտորդ), «Համահայկական երիտասարդական ասոցիացիա» (1544 դիտորդ), «Կարողություն եւ զարգացում հանուն քաղաքացիական հասարակության (77 դիտորդ), «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» (90 դիտորդ), «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ (123 դիտորդ), «Հաղթանակի զավակներ» (70 դիտորդ), «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (134 դիտորդ), «Շենացնենք մեր գյուղը» (10 դիտորդ), «Էրեբունի» համայնքների զարգացման կենտրոն (878 դիտորդ), «Տնտեսական եւ սոցիալական իրավունքի կենտրոն (1048 դիտորդ), «Կյանք» մարդու իրավունքների, քաղաքականության եւ հումանիտար պրոբլեմների միջազգային ասոցիացիա (848 դիտորդ), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» (94 դիտորդ), «Շահեն» (131 դիտորդ), «Իրավունքի Եվրոպա միավորում» (13 դիտորդ), «Ժողովրդավարություն եւ ընտրական գործընթացներ» (36 դիտորդ), «Կայլաս» ժողովրդավարության աջակցություն (85 դիտորդ) հասարակական կազմակերպությունները:
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար 6 կուսակցություն եւ մեկ դաշինք է առաջադրվել` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀԱԿ-ը, «Առաքելությունը», ՀՅԴ-ն եւ «Բարեւ, Երեւան» դաշինքը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է Երեւանի ավագանու ընտրություններին առաջադրված 6 կուսակցությունների եւ մեկ դաշինքի ներկայացրած համամասնական ցուցակները:
Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 5-ին, որտեղ քաղաքական ուժերը կպայքարեն Երեւանի ավագանու 65 տեղի համար: Նախընտրական քարոզչությունը սկսվել է ապրիլի 7-ին եւ կավարտվի մայիսի 3-ին: Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան բացառապես համամասնական ընտրակարգով մայիսի 5-ին: Դիտորդական առաքելությունները կարող էին հավատարմագրվել մինչեւ ապրիլի 25-ը:



























