Մոսկվայում  ոստիկանները ձերբակալել են հարսանիքի հյուրերին, ովքեր օդ են կրակել:  ՆԳՆ աշխատակիցները ստուգում են հարսանեկան շարասյան մեքենաներում զենքի առկայությունը, հաղորդում է «РБК»-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ անհայտ անձինք կրակ են բացել Վարշավյան մայրուղու վրա: ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ մի քանի մեքենաներ պետական գրանցման համարանիշեր չեն ունեցել, իսկ ձերբակալվածներն ադրբեջանցիներ են եղել: