Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին փորձել է հաշտեցնել Հայաստանին ու Ադրբեջանին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 29-ին, Թբիլիսիում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի «Ռոուզ-Ռոս» սեմինարի ժամանակ հայտարարել է ինքը՝ Իվանիշվիլին՝ պատասխանելով Հայաստանի ներկայացուցչի հարցին:

Նրա խոսքով՝ տնտեսությունը կարող է շատ մեծ դեր խաղալ հակամարտությունների կարգավորման հարցերում, հաղորդում է «ԻնտերՊրեսՆյուզը»:

«Հիշում եմ իմ այցերը Հայաստան եւ Ադրբեջան: Ես առաջին փորձն արեցի, թե որքանով է իրական նրանց հաշտության հեռանկարը: Բոլոր երեք կողմերը՝ Վրաստան, Ադրբեջան եւ Հայաստան, լավ զգում են այն վնասը, որը հասցնում են հակամարտությունները տնտեսությանը: Որքան ավելի թեթեւ ու արագ կզարգանար տարածաշրջանը, եթե հաջողվեր կարգավորել հակամարտությունները»,-նշել է Իվանիշվիլին: