Սոչիի մոտ «Արմավիայի» օդանավի աղետից անցել է 7 տարի: 2006 թվականի մայիսի 3-ի գիշերն «Արմավիա» ընկերության A-320 օդանավը իրականացնում էր Երեւան-Սոչի չվերթը: Ադլերի օդանավակայանի մոտ օդանավը կորել է ռադարների տեսադաշտից, չհասցնելով թչռել եւս 6 կմ: Օդանավում եղել է 100 մարդ, այդ թվում անձնակազմի 8 անդամներն ու 5 երեխաներ:

Զոհերի որոնումները տեւել են մի քանի օր: Որոնողական աշխատանքներին մասնակցել է ավելի քան 500 մասնագետներ եւ մոտ 40 նավեր:

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ օդանավում է եղել 77 ՀՀ քաղաքացի, 26 ՌԴ քաղաքացի, 1 Ուկրաինայի քաղաքացի եւ 1 Վրաստանի քաղաքացի: Օդանավի անձնակազմի բոլոր 8 անդամները ՀՀ քաղաքացիներ են եղել:

Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության տվյալներով՝ օդանավը եղել է տեխնիկապես գերազանց վիճակում, անձնակազմը եւս փորձառու է եղել:

Աղետի պատճառների հետաքննությունն իրականացրել է Միջպետական ավիացիոն կոմիտեի հանձնաժողովը:

Անցկացված հետաքննության զեկույցի համաձայն ողբերգության պատճառը եղանակային վատ պայմաններն են եղել եւ մարդկային գործոնը: