Ռուս հայտնի լրագրողուհի Մաշա Հեսենը լքում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության տնօրենի պաշտոնը։ Այս մասին ասվում է ռադիոկայանի մոսկովյան բյուրոյի հաղորդագրության մեջ։ Այնտեղ նշված է, որ աշխատանքից ազատվելու որոշումը Մ.Հեսենն ընդունել է ինքնուրույն եւ այն կապված է նոր գրքի վրա աշխատելու հետ։
Մ.Հեսենի տեղը ռադիոկայանում կզբաղեցնի Իրինա Լագունինան, հաղորդում է ՌԲԿ-ն։
Հիշեցնենք, որ Հեսենն «Ազատություն» ռադիոկայանի տնօրեն էր դարձել անցյալ տարվա սեպտեմբերի կեսերին։ Որոր ժամանակ անց սկսվել էին ռադիոկայանի ռուսական ծառայության աշխատակիցների զանգվածային հեռացումները։ Ավելի ուշ վաշինգթոնյան World Affairs ամսագիրը գրել էր, որ «Ազատության» մոսկովյան բյուրոն «գործնականում բոլոր առումներով մեռած է»։ Կատարվածի համար մեղավորությունը լիովին դրվել էր նոր տնօրեն Մ. Հեսենի վրա։ Հեսենն անձամբ «Ազատություն» ռադիո է եկել, երբ նրան ազատել են «Աշխարհի շուրջ» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնից, այն բանի համար, որ նա հրաժարվել է լուսաբանել նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ կտուրների փրկության գիտարշավը։




























