Երեւանի ավագանու ընտրություններում ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանը պատրաստ է որպես տղամարդ, գեներալ, տղամարդ կանգնել բնակչության կողքին եւ գնալ առաջ: Այս մասին այսօր` ապրիլի 30-ին, ՕԵԿ-ական կանանց հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՆ նախարարի պաշտոնակատար, Երեւանի ավագանու ընտրություններում ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանը:
ՕԵԿ ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Սոֆյա Արտենյանն իր խոսքում ասաց, որ բոլոր կուսակցություններից ամենագեղեցիկը, ամենագրագետը, ամենամարտականը ՕԵԿ կանայք են: «Տղամարդիկ ուզեն, թե՝ չուզեն, ընդունեն, թե՝ ոչ, կանայք կազմում են ընտանիքի հիմնական սյունը, քանի որ մեկ կնոջ մտահաղացումն ավելին է, քան հարյուր տղամարդունը»: Սոֆյա Արտենյանը միաժամանակ ավելացրեց, որ իրենց թեկնածուն ամենամցունակն է բոլոր յոթ թեկնածուների մեջ: Նրա խոսքով՝ ով ճանաչում էր Արմեն Երիցյանին, խոնարհումով էր խոսում նրա մասին, իսկ ով չէր ճանաչում, իրենք հպարտությամբ էին ներկայացնում:
Արմեն Երիցյանն իր խոսքում ասաց. «Այսօր դուք եք եւ պետք եղած տեղը հարյուր անգամ խելացի եք եւ մենք հաղթելու ենք: Համոզված եմ, որ դուք իմ կողքին կանգնելու եք, իսկ ես որպես տղամարդ, գեներալ, գիտնական գնալու ենք առաջ»: Անդրադառնալով մենաշնորհների խնդրին, Երիցյանն ասաց որ պետք է այնպես անեն, որ մեկը ունենա ոչ թե հարյուր խանութ, այլ հարյուրը՝ մեկական: «Երկարաժամկետ վարկեր տրամադրենք մեր բնակիչներին: Այդկերպ նաեւ արտագաղթի խնդիրը կլուծվի: Շենքերի, շինությունների սեյսմակայունության խնդիրը եւս առանձնացրեց»,-ընդգգծեց նա:


























