Փորձը ցույց է տալիս, որ վերեւներում որոշումներ են կայացվում, իսկ ինչքան իջնում է  ներքեւ, այնքան այդ որոշումներն ինչ-որ տեղ կորչում են: Այս մասին այսօր ՕԵԿ-ական կանանց հետ հանդիպման ժամանակ ասաց ՕԵԿ քաղաքապետի թեկնածու, ԱԻՆ նախարարի պաշտոնակատար Արմեն Երիցյանը: Նրա խոսքով՝ իրենք առաջարկում են, որ վերեւները ստիպեն, որ համայնքապետերը լավ աշխատեն, իսկ ավագանիները, վերջիվերջո, հասկանան, որ իրենք ընտրվել են ժողովրդի կողմից, ինչը իրենց պարտականություն է  տալիս ծառայել ժողովրդին:

«Այսօր, երբ երեւանցու հետ խոսում ես համատիրության մասին, դա վերջն ա` քիչ ա մնում քեզ տեղում սպանեն: Դրա համար ես հիմա դաստիարակվել եմ: Սկզբում խոսում էի համատիրության մասին` հիմա ավելի քիչ եմ խոսում: Բայց, վերջիվերջո, բնակիչները շարունակում են դժգոհել, որ դրանք միայն փող են հավաքում, իսկ փողը տանելուց հետո էլ նրանց չեն տեսնում: Այդ գումարները, որ հավաքում են ո՞ւր են գնում: Դրա համար առաջարկում եմ, որ յուրաքանչյուր երեւանցի տեսնի, որ այդ կոպեկը, որը երեխայի բերանից կտրում է, տալիս պետությանը, որտեղ եւ ինչ նպատակների համար է ծառայելու»,- ասաց Արմեն Երիցյանը: