Կապանի բնակչուհի, 2 անչափահաս երեխաների մայր Աննա Բ.-ն ինքնասպանության փորձ է կատարել, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին NEWS.am-ին հայտնել են Կապանի բժշկական կենտրոնից, նշելով, որ նա 12 հաբ դիմեդրոլ է խմել եւ հիվանդանոց է ընդունվել գիտակցության խանգարումով: Օրեր առաջ էլ նա երակներն է կտրել:

Այս առնչությամբ ոստիկանությունից հայտնեցին, որ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: