Լոռիի մարզում այս տարվա օձի խայթոցի առաջին դեպքն է գրանցվել: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ժամը 13:00-ի սահմաններում օձի խայթոցով Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել Վնաաձոր քաղաքի բնակիչ, 22-ամյա Վաչե Անանյանը:

Դեպքը տեղի է ունեցել Փամբակ գյուղի տարածքում: Վանաձորի բժշկական կենտրոնից NEWS.am-ի Լոռիի թղթակցին հայտնել են, որ տուժածին ներարկվել է անտիգյուրզին հակաթույն, վիճակը գնահատվում է բավարար: