Այսօր՝ մայիսի 2-ին, ժամը 09.04-ին «1-03» ծառայության հերթապահ բժշկից տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի Վ.Փափազյան փողոցի շենքերից մեկի բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 09.20-ին հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը, լոգարանում հայտնաբերել են 79-ամյա Սանդուխտ Միքայելյանի դին: