Դամասկոսի միջազգային օդանավակայանում Սիրիայի հրշեջներին հաջողվել է մեկուսացնել հրդեհը:
Հրդեհն օդանավակայանի պահեստում բռնկվել է այսօր՝ մայիսի 3-ի վաղ առավոտյան: ինչպես հայտնել է Սիրիայի ՍԱՆԱ պետական տեղեկատվական գործակալությունը, օդանավակայանի ղեկավարությունը հաղորդել է, որ հրդեհի պատճառները պարզելու համար հետաքննություն է սկսվել: Միաժամանակ ղեկավարությունը հավաստիացրել է, որ Դամասկոսի հետ օդային հաղորդակցությունը չի ընդհատվել եւ բոլոր չվերթներն իրականացվում են ըստ գրաֆիկի:
Սիրիայի պետական հեռուստատեսությունն իր հերթին հայտարարել է, որ Դամասկոսի օդանավակայանում կերոսինի մեծ քանակություն է այրվել: Դեպքի պատճառների եւ տուժածների մասին ոչինչ չի հաղորդվել: Նորությունների հաղորդավարը հավաստիացրել է, որ մանրամասները կներկայացվեն մոտակա ժամերին:



























