Մենք շատ կցանկանայինք, որ Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունները ընկալվեինք որպես նախագահի մինի-ընտրություններ, քանի որ Երեւանը Հայաստանի կեսն է: Այդ մասին մայիսի 3-ին կայացած ընտրություններում հայտարարել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ով գլխավորում է ՀՅԴ համամասնական ընտրացուցակը:
Նրա խոսքով, իր ռեսուրսներով Երեւանը մեծ կարեւորություն է ներկայացնում Հայաստանի համար, Հայաստանի բյուջեում Երեւանի բաժինը կազմում է 70-80 տոկոս: «Մենք առաջարկում ենք ստեղծել քաղաքական համակարգի միասնական, հավասարակշռված օրինակ, որն իր մեջ կընդգրկի իշխանության եւ ընդդիմության գործունեություն, համատեղ գործառույթների իրականացում, ինչպես ընդունված է ողջ աշխարհում»,- նկատել է Արմեն Ռուստամյանը` ընդգծելով, որ այդ դեպքում, իհարկե, կարող է շահերի բախում լինել, սակայն դա կլինի հօգուտ ժողովրդի:
Նրա համոզմամբ, շահերի բախումը կլինի, երբ ընդդիմադիր քաղաքապետն անի հնարավորը սխալներ թույլ չտալու համար, քանի որ նրա գործողությունները վերահսկելու է իշխանությունը: «Այդ պայմաններում մրցակցություն է առաջանում, մենք ցանկանում ենք, որ մրցակցություն, այլ ոչ լճացում լինի, որ կա այսօր»,- ասել է Ռուստամյանը:




























