Երեւանում «լռության օր» է: Ուղիղ կեսգիշերին ավարտվել է Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը: Մայիսի 4-ին քարոզչության բոլոր ձեւերն արգելված են, այդ թվում` լրատվամիջոցներով:
Երեւանի պատմության ընթացքում ավագանու երկրորդ ընտրությունները տեղի կունենան մայիսի 5-ին: Քաղաքում կբացվեն 464 ընտրատեղամասեր: Ընտրողների ցուցակում ընդգրկված է 816 475 մարդ:
Ընտրարշավին մասնակցում են 6 կուսակցություններ (ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, ՕԵԿ եւ «Առաքելություն») եւ «Բարեւ Երեւան» դաշինքը:
ՀՀԿ-ի համամասնական ցուցակը գլխավորում է գործող քաղաքապետ։ Տարոն Մարգարյանը, «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակը գլխավորում է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ԲՀԿ-ի ցուցակը գլխավորում է ԱԳ նախկին նախարար Վարդան Օսմանյանը, ՀԱԿ-ի ցուցակը՝ Երեւանի նախկին քաղաքապետ։ Վահագն Խաչատրյանը, ՀՅԴ-ի ցուցակը՝ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ՕԵԿ-ի ցուցակը, ԱԻՆ ղեկավարի պաշտոնակատար Արմեն Երիցյանը, իսկ «Առաքելություն» կուսակցության ցուցակը՝ կուսակցության նախագահ Մեսրոպ Առաքելյանը:
Երեւանի ավագանու ընտրությունները տեղի են ունենում միայն համամասնական ընտրակարգով (կուսակցական ցուցակներով):




























