Բաքվում անցած երեկոյան զանգվածային հարձակում է եղել ոստիկանների վրա: Ինչպես հաղորդում է  haqqin.az-ը, միջադեպը տեղի է ունեցել Նարիմանովի շրջանում:

Մետրոյի կայարանի մոտ ոստիկանության աշխատակիցը կանգնեցրել է զինվորին, որը ճանապարհն անցել է չնախատեսված վայրով:  Ոստիկանների եւ զինվորի միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել,  որին միջամտել են քաղաքացիական անձինք: Այնուհետեւ եկել են նաեւ իրավապահներ:

Բնակիչների խոսքով` մի քանի մարդ ձերբակալվել է եւ տեղափոխվել ոստիկանություն: Այս փաստով պաշտոնական տեղեկատվություն չկա: