Ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 2-ին, ժամը 22.30-ին, 52-ամյա Լաուրա Ա.-ն կամավոր հանձնել է «ՌՊԳ-22» նռնականետ եւ «ՊԿ» գնդացրի 7,62 մմ տրամաչափի 250 փամփուշտ` ժապավենով մետաղյա պահեստարկղի մեջ տեղադրված:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հայտնել է, որ այն պատկանել է նախկին ամուսնուն, որը ձեռք էր բերել ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:



























