Երեւանի թիվ 13/21 տեղամասում մի պապիկ մոտեցել է հանձնաժողովի նախագահին եւ ասել` «փողս տուր», իսկ երբ հանձնաժողովի նախագահը մերժել է վերջինիս, ծերունին դժգոհել է, ասելով. «Բոլորին տալիս եք ինձ չեք տալի՞ս», ու դժգոհ հեռացել է: Այս մասին ահազանգ է ստացել «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը:

13/30 տեղամասում գրանցամատյանը ոստիկանությունը տարել է դուրս քվեասենյակից` ուսումնասիրման պատճառաբանությամբ, ապա` վերադարձրել կողմնակի անձի միջոցով:

12/23 տեղամասում` թիվ 115 դպրոց, Շիրակի փ., ՀՀԿ լիազորված անձը վկայական չի կրել, ՕԵԿ-ի ներկայացուցիչը պահանջել է կախել այն, ինչի արդյուքում երկարատեւ վեճ է սկսվել նրանց միջեւ:

08/09 տեղամասում (№ 179 դպրոց, Ա-3 թաղ.), Մեսրոպ Մանուկյանը` ՀՀԿ ցուցակի ավագանու թեկնածուն (համար 85), երկար ժամանակ ՀՀԿ վստահված անձի վկայականով գտնվել է ընտրատեղամասում: Դիտորդների նկատողությունից հետո, դեպքը գրանցվել է գրանցամատյանում եւ Մեսրոպյանը հեռացվել է ընտրատեղամասից: