Երեւանի ավագանու ընտրություններում քվեարկությունը մի քանի անգամ վատ է ընթանում, քան փետրվարի 18-ին կայացած նախագահական եւ անգամ ավելի քատ, քան նախորդ տարի կայացած խորհրդարանական ընտրությունների քվեարկությունները: Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը:

«Այսօր տեղի է ունեցել ընտրակաշառքի լայնամասշտաբ բաժանում, որի հետեւանքով ընտարեղամասեր են բերվում մեծ թվով քաղաքացիներ»,նշել է Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները կավարտվեն ժամը 20:00-ին: